ԸՆԴՈԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընդգծիր քո տեսակը՝ հայ, և դարձիր լավագույնը՝ ասպետ

Փոքրի՛կ գիտունիկ, եթե դու առավոտյան արթնանում ես հազար ու մի հարցերով, եթե ուզում ես բացել տիեզերքի բոլոր-բոլոր գաղտնիքները, եթե ուզում ես ուտել ամենահամեղ ճաշերը և չես ուզում կտրվել խաղերից, այլ ուզում ես սովորել խաղալու միջոցով… Ուրեմն մենք արդեն գտել ենք իրար: Ուրեմն մենք արդեն սպասում ենք քեզ։

ՀԱՅ ԱՍՊԵՏ հիմնադրամի միջնակարգ դպրոց ընդունելությունը կատարվում է․

✅1-ին դասարանում՝ ճանաչողական հարցազրույցով և գիտելիքների ստուգումով։

✅2-11-րդ դասարաններում՝ անցած ուս. նյութից ստուգարքներով և ընդհանուր ճանաչողական հարցազրույցով:

Դասերը սկսվում են ժամը 9.00-ից, երեխաներին տրվում է սնունդ (տարրականում 2 անգամ), 1-6-րդ դասարաններում կատարվում է դասապատրաստում:

Տրվում է լրացուցիչ մշակութային կրթություն (ազգային պար, երգ, կիթառի, ձեռարվեստի խմբակներ և այլն), ցանկացողների համար կգործեն նաև երկարօրյա պարապմունքներ:

Ավագ դպրոցի 11-րդ դասարանից կրթությունը շարունակվում է բուհ ընդունվելու համար նախապատրաստական ծրագրերով և ըստ մասնագիտական կողմնորոշման՝ խմբային պարապմունքներով:

Վճարման համակարգն ունի որոշակի ճկունություն՝ ելնելով ընտրված ծառայություններից։

2024-25 ուստարվա I դասարանի ընդունելության հայտը լրացնել այստեղ.

https://docs.google.com/forms/d/1pAWM_VfWw8WK8GXZHsCdJ4BV82PxfWYkEniO96T09SE/edit

2024-25 թթ․ ավագ դպրոցի ընդունելության հայտը լրացնել այստեղ․

https://docs.google.com/forms/d/1ewrojhuKo3rIwyfDwr0tVQe7v5uqAvywKrUBDpAc9D8/edit

📍Հասցեն՝ Մոսկովյան 3/2
📲 -077 058477