Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Մեր տվյալները
 
 
 
 
 

Ընդունելություն «Հայ ասպետ» դպրոցի առաջին դասարանում


 
 

«Հայ ասպետ» միջնակարգ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

Հեռուստախաղերի ցուցադրման ժամանակացույց

 


 
 

«Հայ ասպետ» դպրոցին տրված արտոնագրեր


 
 

Հեռուստախաղ




Հաստատված է «Հայ ասպետ» ԿԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից

«Հայ ասպետ-2018» հեռուստամրցաշարի

ավագ խմբի կանոնակարգ

 

Գլխավոր հովանավոր - ՀՀ ԿԳՆ

ՀեռարձակումըՀանրային հեռուստաալիքով շաբաթական մեկ անգամ` կրկնությամբ:

Կազմակերպման կարգը- Ծրագիրը 12-ամսյա մրցախաղ է՝ 2 ամիս եթերաշրջանի նախապատրաստման, 9 ամիս նկարահանումային, 1 ամիս արշավային շրջափուլերով:

Խաղի նկարահանումից մեկ ու կես ամիս առաջ «Հայ ասպետ» հիմնադրամի գրասենյակ են հրավիրվում արդեն հայտագրված դպրոցները և ստանում համապատասխան նյութեր: Դպրոցներում խաղին մասնակցելու համար նախապես ընտրում են 15-20 աշակերտ (ազատ ընտրությամբ): Նրանց բոլորին տրվում են հանձնարարված նյութերը, ապա մի քանի շաբաթից, անցկացնելով նախնական մրցույթ, որոշվում են այն մասնակիցները, որոնցից 5-ը ներկայանում են որպես գլխավոր թիմ, իսկ 6-ը` որպես հանդիսատես-օգնական: Յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի ներգրավելու ևս 5 հանդիսատես աշակերտ:

Նախապատրաստական շրջան – 1,5 ամիս

Խաղի ընթացակարգը-

1-ին և 5-րդ փուլեր (անցկացվում են ավանդական ձևով) Հարցերը կազմված են նախօրոք հանձնարարված թեմաներից, և էկրանին հայտվելու են խառը՝ առանց փուլային տարանջատման: Պատասխանները պետք է լինեն կարճ՝ մեկ-երկու նախադասությամբ: Թիմերի ավագներն ընտրում են տառ, բացվում է թեման, հետո՝ հարցը: Այս փուլերից յուրաքանչյուրի ընթացքում կատարվում է 2 պտույտ, բացվում է 6 հարց, որոնք գնահատվում են 4 միավորանոց սանդղակով, իսկ «Հայ ասպետ», այսինքն՝ 5-րդ միավորը, շնորհում է միայն հաղորդավարը՝ փայլուն, կազմակերպված, հստակ և համառոտ պատասխանի համար: Այսպիսով՝ խաղում առավելագույնը միավորը դառնում է 5-ը:

2-րդ փուլ (ճեպախաղ) -Այս փուլում կատարվում է 2 պտույտ, բացվում է 6 հարց, յուրաքանչյուր թիմ պատասխանում է 2 հարցի: Մասնակիցները պատասխանում են հարցերի, որոնք կազմված են դպրոցական դասագրքերից և հանձրարարված հանրագիտարանային հատուկ նյութից: Այս փուլում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մասնակցելու միայն մեկ անգամ (մեկ պտույտի): Մասնակիցները խաղատախտակից ընտրում են տառը, բացվում է թեման, թիմակիցներն ընտրում են այն մասնակցին, որը պետք է պատասխանի, և հետո միայն բացվում է հարցը: Այս փուլում հարցերն ավելի պարզ են, կազմված 3 ենթահարցից, կարճ պատասխաններ պահանջող: Յուրաքանչյուր ենթահարցի պատասխան գնահատվում է 1 միավոր:

Եթե տվյալ մասնակիցը որևէ ենթահարցի չի պատասխանում, ապա, թիմին թողնելով իր հավաքած միավորները, զրկվում է խաղը շարունակելու իրավունքից և անցնում է սրահի այն հատվածը, որը նախատեսված է խաղից դուրս մնացածների համար (տուգանային անկյուն- վերադարձի հնարավորությամբ):

Ուշադրություն. Հեռուստախաղի 3-րդ փուլում կատարվել են բովանդակային և գնահատման ձևի փոփոխություններ, և ավելացել ևս մեկ փուլ:

3-րդ փուլ (ավագների խաղ - մենամարտ) - Այս փուլում ավագները մրցում են նախօրոք հանձնարարված թեմաներով՝ արագհարցում (բլից) կարգով: Հարցերը տալիս է հաղորդավարը: Կատարվում է 2 պտույտ՝ յուրաքանչյուր հարց-պատասխան կատարվում է հետևյալ կարգով.

հնչում է հարցը, ճիշտ պատասխանի դեպքում ավագը վաստակում է 3 միավոր, եթե չի կռահում պատասխանը, ապա բացվում է 1-ին հուշումը, որից հետո պատասխանելու դեպքում վաստակում է 2 միավոր, իսկ չպատասխանելու դեպքում բացվում է 2-րդ՝ վերջին հուշումը, որից հետո ճիշտ պատասխանը բերում է ընդհամենը 1 միավոր: Այսինքն ամեն օգնություն ճիշտ պատասխանի 3 միավորից հանում է երեք միավոր:

Արդյունքում յուրաքանչյուր ավագ հարցերին միանգամից պատասխանելու դեպքում իր թիմի համար կարող է վաստակել 6 միավոր:

Երկրորդ պտույտից հետո այն թիմերի ավագները, որոնք խաղից դուրս մնացած թիմակից (ներ) ունեն, հնարավորություն են ստանում պատասխանելու լրացուցիչ հարցի կամ հարցերի՝ կորցրած թիմակիցների քանակով: Այս դեպքում հուշումներ չկան և միայն հարցի միանգամից և ճիշտ պատասխանի դեպքում նրանք կվերադարձնեն ընկերոջը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ կկորցնեն կուտակած միավորներից մեկը: Ավագներն իրավունք ունեն նաև հրաժարվելու և խաղը շարունակելու մնացած անդամներով:

Եթե թիմի ավագը հրաժարվում է կամ նրան չի հաջողվում վերադարձնել խաղից դուրս մնացած անդամին(ներին), ապա թիմը 5-րդ փուլում խաղում է առանց այդ մասնակիցների:

4-րդ փուլ -(Հանդիսատեսի օգնություն )

3-րդ փուլից հետո խաղի մեջ են մտնում հանդիսատեսօգնականները, որոնց տրվող հարցերը կազմված են լինում 1-ին և5-րդ փուլի թեմաներով: Յուրաքանչյուր թիմի ավագ ընտրում է տառը, բացվում է թեման և այդ թիմի հանդիսատես-օգնականներից ցանկացողին հնարավորություն է տրվում պատասխանելու բացված հարցին: Ճիշտ պատասխանը թիմին բերում է լրացուցիչ 4 միավոր: Եթե պատասխանողը վաստակել է 2-ից բարձր միավոր, և իր թիմն անցել է կիսաեզրափակիչ փուլ, ապա ինքն էլ է վաստակում թիմի հետ արշավի մասնակցելու իրավունք:

Գնահատման կարգըառաջին և հինգերորդ փուլերում պատասխանները գնահատվում են 4+1 միավորանոց սանդղակով, երկրորդ և չորրորդ՝ ճեպախաղ կոչվող փուլերում՝ 1 միավորանոց սանդղակով, երրորդ՝ ավագների մենամարտ փուլում՝ 3 միավորանոց սանդղակով:

Լավագույն մասնակից- Հեռուստախաղի վերջում շնորհվում է խաղի լավագույն մասնակից անվանակարգը, որը ստացողները վաստակում են հատուկ մրցանակ և արշավի մասնակցության:

Կիսաեզրափակիչ փուլ - Կիսաեզրափակիչ փուլ դուրս են գալիս ոչ թե 1-ին փուլում հաղթած թիմերը, այլ այն 9 թիմերը, որոնց հավաքած միավորները առավելագույնն են: Եթե այդ թիմերը 1-ին փուլում կորցրել են մասնակից- անդամներ, ապա կիսաեզրափակիչ խաղի առաջին փուլում կարող են հետ վերադարձնել նրանց՝ յուրաքանչյուրի հարցի համար վաստակելով նվազագույնը 4 միավոր՝ 4 միավոր՝ 1 հոգու վերադարձ սկզբունքով:

Եզրափակիչ փուլ- Եթե եզրափակիչ փուլ անցած որևէ թիմ կիսաեզրափակիչ փուլում է կորցրել է թիմի անդամ(ներ), ապա գործում է վերադարձի նույն սկզբունքը՝ նվազագույնը 4 միավոր յուրաքանչյուր մասնակցի համար:

Մրցանակային ֆոնդ- առաջին փուլին մասնակցող բոլոր թիմերը վաստակում են գրքեր, առարկայական պաստառներ, ամսագրեր, ձայներիզներ և այլն: Իսկ հաղթող թիմերը (յուրաքանչյուր խաղին ամենաբարձր միավոր հավաքած թիմերը)` նաև ՀՀ և Արցախի մեծամասշտաբ քարտեզներ:

Կիսաեզրափակիչ անցած թիմերը վաստակում են ՀՀ որևէ մարզում հնգօրյա արշավի մասնակցության իրավունք:

Եզրափակչում հաղթող` առաջին տեղ գրաված թիմը վաստակում է «Հայ ասպետ» քարարծիվը, հնգօրյա շրջագայություն Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի մեծամասշտաբ քարտեզ, գրքեր և այլն: Երկրորդ և երրորդ տեղեր գրավածները վաստակում են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ, առարկայական այլ նվերներ և հնգօրյա արշավ Արցախում:

Պարտադիր պայմաններ - Յուրաքանչյուր խաղում մրցում են 3 թիմ, մասնակիցները նկարահանման գալիս են սպիտակ վերնաշապիկներով, տղաները`սև տաբատով, իսկ աղջիկները`սև կիսաշրջազգեստով, հավաքած մազերով: Թիմերի գույների ընտրությունը կատարվում է նախապես`վիճակահանությամբ, որից հետո հիմնական մասնակիցներին տրվում են հայասպետյան անթևեր (ժիլետներ) և փոխկապներ:

Դպրոցները մասնակցությունից կարող են հրաժարվել ոչ ուշ, քան պայմաններին ծանոթանալուց երեք օր հետո` նախարարության կամ վարչությունների թույլտվությամբ միայն:

Թիմի կազմում պետք է լինի նվազագույնը երկու տղա: Հաջորդ փուլ անցնելու դեպքում իրավունք է տրվում փոխել թիմի միայն մեկ անդամ՝ գրավոր հիմնավորումով:

Հանձնարարված նյութերի բացակայության կամ սխալ պատճենահանման դեպքում հեռուստանախագծի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում, եթե գրականությունը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում չի տեղեկացվել այդ մասին :

Մասնակցության հայտը խնդրում ենք ուղարկել «Հայ ասպետ»-ի էլեկտրոնային հասցեին` hayaspet_tv@yahoo.com: Այն կարող եք բեռնել, անցնելով նշված հղումով՝ http://www.hayaspet.am/Files/Hayti_nmush_1.doc:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077-05-42-77 հեռախոսահամարով:

Գրականությունը ստանալուց  հետո նյութերի բացակայության կամ սխալ պատճենահանման դեպքում հեռուստախաղը պատասխանատվություն չի կրում:


 «Հայ ասպետ-2018» հեռուստամրցաշարի միջին խմբի կանոնակարգ

 

Գլխավոր հովանավոր - ՀՀ ԿԳՆ

ՀեռարձակումըՀանրային հեռուստաալիքով, շաբաթական մեկ անգամ` կրկնությամբ:

Կազմակերպման կարգը- Ծրագիրը 12-ամսյա մրցախաղ է՝ 2 ամիս եթերաշրջանի նախապատրաստման, 9 ամիս նկարահանումային, 1 ամիս արշավային շրջափուլերով:

Խաղի նկարահանումից մեկ ու կես ամիս առաջ «Հայ ասպետ» հիմնադրամի գրասենյակ են հրավիրվում արդեն հայտագրված դպրոցները և ստանում համապատասխան նյութեր: Դպրոցներում խաղին մասնակցելու համար նախապես ընտրում են 15-20 աշակերտ (ազատ ընտրությամբ): Նրանց բոլորին տրվում են հանձնարարված նյութերը, ապա մի քանի շաբաթից, անցկացնելով նախնական մրցույթ, որոշվում են այն մասնակիցները, որոնցից 5-ը ներկայանում են որպես գլխավոր թիմ, իսկ 6-ը` որպես հանդիսատես-օգնական: Յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի ներգրավելու ևս 5 հանդիսատես աշակերտ:

Նախապատրաստական շրջան – 1,5 ամիս

Խաղի ընթացակարգը-

1-ին և 5-րդ փուլեր (անցկացվում են ավանդական ձևով) Հարցերը կազմված են նախօրոք հանձնարարված թեմաներից, և էկրանին հայտվելու են խառը՝ առանց փուլային տարանջատման: Պատասխանները պետք է լինեն կարճ՝ մեկ-երկու նախադասությամբ: Թիմերի ավագներն ընտրում են տառ, բացվում է թեման, հետո՝ հարցը: Այս փուլերից յուրաքանչյուրի ընթացքում կատարվում է 2 պտույտ, բացվում է 6 հարց, որոնք գնահատվում են 4 միավորանոց սանդղակով, իսկ «Հայ ասպետ», այսինքն՝ 5-րդ միավորը, շնորհում է միայն հաղորդավարը՝ փայլուն, կազմակերպված, հստակ և համառոտ պատասխանի համար: Այսպիսով՝ խաղում առավելագույնը միավորը դառնում է 5-ը:

2-րդ փուլ (ճեպախաղ) -Այս փուլում կատարվում է 2 պտույտ, բացվում է 6 հարց, յուրաքանչյուր թիմ պատասխանում է 2 հարցի: Մասնակիցները պատասխանում են հարցերի, որոնք կազմված են դպրոցական դասագրքերից և հանձրարարված հանրագիտարանային հատուկ նյութից: Այս փուլում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մասնակցելու միայն մեկ անգամ (մեկ պտույտի): Մասնակիցները խաղատախտակից ընտրում են տառը, բացվում է թեման, թիմակիցներն ընտրում են այն մասնակցին, որը պետք է պատասխանի, և հետո միայն բացվում է հարցը: Այս փուլում հարցերն ավելի պարզ են, կազմված 3 ենթահարցից, կարճ պատասխաններ պահանջող: Յուրաքանչյուր ենթահարցի պատասխան գնահատվում է 1 միավոր:

Եթե տվյալ մասնակիցը որևէ ենթահարցի չի պատասխանում, ապա, թիմին թողնելով իր հավաքած միավորները, զրկվում է խաղը շարունակելու իրավունքից և անցնում է սրահի այն հատվածը, որը նախատեսված է խաղից դուրս մնացածների համար (տուգանային անկյուն- վերադարձի հնարավորությամբ):

Ուշադրություն. Հեռուստախաղի 3-րդ փուլում կատարվել են բովանդակային և գնահատման ձևի փոփոխություններ, և ավելացել ևս մեկ փուլ:

3-րդ փուլ (ավագների խաղ - մենամարտ) - Այս փուլում ավագները մրցում են նախօրոք հանձնարարված թեմաներով՝ արագհարցում (բլից) կարգով: Հարցերը կարդում է հաղորդավարը: Կատարվում է 2 պտույտ՝ յուրաքանչյուր հարց-պատասխան կատարվում է հետևյալ կարգով.

-հնչում է հարցը, ճիշտ պատասխանի դեպքում ավագը վաստակում է 3 միավոր, եթե չի կռահում պատասխանը, ապա բացվում է 1-ին հուշումը, որից հետո պատասխանելու դեպքում վաստակում է 2 միավոր, իսկ չպատասխանելու դեպքում բացվում է 2-րդ՝ վերջին հուշումը, որից հետո ճիշտ պատասխանը բերում է ընդհամենը 1 միավոր: Այսինքն ամեն օգնություն ճիշտ պատասխանի 3 միավորից հանում է երեք միավոր:

Արդյունքում յուրաքանչյուր ավագ հարցերին միանգամից պատասխանելու դեպքում իր թիմի համար կարող է վաստակել 6 միավոր:

Երկրորդ պտույտից հետո այն թիմերի ավագները՝ իր ցանկությամբ, որոնք խաղից դուրս մնացած թիմակից (ներ) ունեն, հնարավորություն են ստանում պատասխանելու լրացուցիչ հարցի կամ հարցերի՝ կորցրած թիմակիցների քանակով: Այս դեպքում հուշումներ չկան և միայն հարցի միանգամից և ճիշտ պատասխանի դեպքում նրանք կվերադարձնեն ընկերոջը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ կկորցնեն կուտակած միավորներից մեկը: Ավագներն իրավունք ունեն նաև հրաժարվելու և խաղը շարունակելու մնացած անդամներով:

Եթե թիմի ավագը հրաժարվում է կամ նրան չի հաջողվում վերադարձնել խաղից դուրս մնացած անդամին(ներին), ապա թիմը 5-րդ փուլում խաղում է առանց այդ մասնակիցների:

4-րդ փուլ -(Հանդիսատեսի օգնություն )

3-րդ փուլից հետո խաղի մեջ են մտնում հանդիսատեսօգնականները, որոնց տրվող հարցերը կազմված են լինում 1-ին և5-րդ փուլի թեմաներով: Յուրաքանչյուր թիմի ավագ ընտրում է տառը, բացվում է թեման և այդ թիմի հանդիսատես-օգնականներից ցանկացողին հնարավորություն է տրվում պատասխանելու բացված հարցին: Ճիշտ պատասխանը թիմին բերում է լրացուցիչ 4 միավոր: Եթե պատասխանողը վաստակել է 2-ից բարձր միավոր, և իր թիմն անցել է կիսաեզրափակիչ փուլ, ապա ինքն էլ է վաստակում թիմի հետ արշավի մասնակցելու իրավունք:

Գնահատման կարգըառաջին և հինգերորդ փուլերում պատասխանները գնահատվում են 4+1 միավորանոց սանդղակով, երկրորդ և չորրորդ՝ ճեպախաղ կոչվող փուլերում՝ 1 միավորանոց սանդղակով, երրորդ՝ ավագների մենամարտ փուլում՝ 3 միավորանոց սանդղակով:

Լավագույն մասնակից- Հեռուստախաղի վերջում շնորհվում է խաղի լավագույն մասնակից անվանակարգը, որը ստացողները վաստակում են հատուկ մրցանակ և արշավի մասնակցություն:

Կիսաեզրափակիչ փուլ - Կիսաեզրափակիչ փուլ դուրս են գալիս ոչ թե 1-ին փուլում հաղթած թիմերը, այլ այն 9 թիմերը, որոնց հավաքած միավորները առավելագույնն են: Եթե այդ թիմերը 1-ին փուլում կորցրել են մասնակից- անդամներ, ապա կիսաեզրափակիչ խաղի առաջին փուլում կարող են հետ վերադարձնել նրանց՝ յուրաքանչյուրի հարցի համար վաստակելով նվազագույնը 4 միավոր- 4 միավոր՝ 1 հոգու վերադարձ սկզբունքով:

Եզրափակիչ փուլ- Եթե եզրափակիչ փուլ անցած որևէ թիմ կիսաեզրափակիչ փուլում կորցրել է թիմի անդամ(ներ), ապա գործում է վերադարձի նույն սկզբունքը՝ նվազագույնը 4 միավոր յուրաքանչյուր մասնակցի համար:

Մրցանակային ֆոնդ- առաջին փուլին մասնակցող բոլոր թիմերը վաստակում են գրքեր, , առարկայական պաստառներ, ամսագրեր, ձայներիզներ և այլն: Իսկ հաղթող թիմերը (յուրաքանչյուր խաղին ամենաբարձր միավոր հավաքած թիմերը)` նաև ՀՀ և Արցախի մեծամասշտաբ քարտեզներ:

Կիսաեզրափակիչ անցած թիմերը վաստակում են «Հայ ասպետի» շապիկներ և գլխարկներ, ՀՀ որևէ մարզում եռօրյա և հնգօրյա արշավի մասնակցության իրավունք:

Եզրափակիչ անցած թիմերը վաստակում են Մեծ Հայքի մեծամասշտաբ քարտեզ և հնգօրյա արշավ Արցախում: Հաղթող` առաջին տեղ գրաված թիմը վաստակում է «Հայ ասպետ» քարարծիվը, «Հայոց գրերը» մեծամասշտաբ պաստառ, արժեքավոր գրքեր և այլն: Երկրորդ և երրորդ տեղեր գրավածները վաստակում են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ և առարկայական այլ նվերներ:  

Պարտադիր պայմաններ - Յուրաքանչյուր խաղում մրցում են 3 թիմ, մասնակիցները նկարահանման գալիս են սպիտակ վերնաշապիկներով, տղաները`սև տաբատով, իսկ աղջիկները`սև կիսաշրջազգեստով, հավաքած մազերով: Թիմերի գույների ընտրությունը կատարվում է նախապես`վիճակահանությամբ, որից հետո հիմնական մասնակիցներին տրվում են հայասպետյան կիսաբաճկոններ (ժիլետներ) և փոխկապներ:

Դպրոցները մասնակցությունից կարող են հրաժարվել ոչ ուշ, քան պայմաններին ծանոթանալուց երեք օր հետո` նախարարության կամ վարչությունների թույլտվությամբ միայն:

Թիմի կազմում պետք է լինի նվազագույնը երկու տղա: Հաջորդ փուլ անցնելու դեպքում իրավունք է տրվում փոխել թիմի միայն մեկ անդամ՝ գրավոր հիմնավորումով:

Հանձնարարված նյութերի բացակայության կամ սխալ պատճենահանման դեպքում հեռուստանախագծի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում, եթե գրականությունը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում չի տեղեկացվել այդ մասին :

Մասնակցության հայտը խնդրում ենք ուղարկել «Հայ ասպետ»-ի էլեկտրոնային հասցեին` hayaspet_tv@yahoo.com: Այն կարող եք բեռնել, անցնելով նշված հղումով՝ http://www.hayaspet.am/Files/Hayti_nmush_1.doc:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077-05-42-77 հեռախոսահամարով:

Գրականությունը ստանալուց  հետո նյութը կորցնելու կամ սխալ պատճենահանման դեպքում հեռուստախաղը պատասխանատվություն չի կրում:

 


© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM