Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
   
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց


 
   

Աշխատակազմ




Կարին Տոնոյան
«Հայ ասպետ» ԿԲՀ-ի հիմնադիր-տնօրեն
Ծնվել է 1967 թվի հուլիսի 25 -ին, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում:
Արմատներով`Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Մշո շրջանի Լաթար գյուղից է:
Մասնագիտությունը`բանասեր-լրագրող:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Սկզբունքը` ամենակայուն երջանկությունը նվիրվելու կարողությունն է համարում, հայրենիքին նվիրվելը` երջանկություններից ամենապատվաբերը:
Ընտրությունը` ընտրում է ոգու մեծությունը, համարելով, որ գահերի վրա հաճախ բազմում են նաև մարդկային ամենաեղկելի ներկայացուցիչները:  

Սամվել Ամիրխանյան 
Փոխտնօրեն, 
«Հայ ասպետ» հեռուստանախագծի ռեժիսոր
Ծնվել է 1973 թվի հուլիսի 25-ին Երևան քաղաքում:
Արմատներով Այրարատ նահանգի Բագրեվանդ գավառի Ալաշկերտ քաղաքից է:
Մասնագիտությունը` ռեժիսոր-օպերատոր:
Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Սկզբունքը` անել ավելին, քան կարող ես: 
Ընտրությունը` ձգտել գագաթների:

Մենուա Հովհաննիսյան
«Հայ ասպետ» հեռուստածրագրի տնօրեն
Ծնվել է 1986 թվի դեկտեմբերի 22-ին ՌԴ Սարատովի մարզի Բալաշով քաղաքում:
Արմատներով` մշեցի:
Մասնագիտությունը` իրավաբան:
Ամուսնացած է, ունի մեկ որդի :
Սկզբունքը` վստահել միայն սեփական ուժերին:
Ընտրությունը` ամեն ինչում փնտրել խորհրդավորություն:

Լուսինե Զաքարյան
«Հայ ասպետ» հեռուստամրցույթի խմբագիր
Ծնվել է՝ 1981թ. փետրվարի 20-ին Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղում։
Արմատներով՝ մշեցի։
Մասնագիտությունը՝ բանասեր։
Ամուսնացած է, ունի 2 որդի։
Սկզբունքը՝ ապրել ազնվորեն, հավատարիմ մնալ սեփական էությանը։
Ընտրությունը՝ ստեղծագործ աշխատանք, ամուր ընտանիք։

Սոնա Օհանյան
Մանկավարժ-լրագրող
Ծնվել է 1986 թվի հուլիսի 12-ին Երևան քաղաքում:
Արմատներով` Կարսի նահանգի Բասեն գավառի Սարիղամիշ գյուղաքաղաքից է:
Մասնագիտությունը`օլիգոֆրենոմանկավարժ, լոգոպեդ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Սկզբունքը` պայքարել և հասնել ամեն ինչի:  
Ընտրությունը` ճշմարտություն, չափի զգացողություն և մի փոքր էլ համարձակություն:

Լիլիթ Կարեյան
Լրագրող-մանկավարժ 
Ծնվել է 1985 թվի հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու Վարդենիկ գյուղում:
Արմատներով` Ալաշկերտի շրջանի Գոլասոր գյուղից է:
Մասնագիտությունը` հեռուստալրագրող:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Սկզբունքը` կյանքի աստիճաններով դեպի վեր` մինչև գագաթ:
Ընտրությունը` ընտրում եմ ճշմարտության ուղին, թեև գիտեմ, որ դեպի գագաթ տանող ճանապարհը դժվար կլինի, բայց կհասնեմ:

Արսեն Համբարյան
«Հայ ասպետ» հեռուստածրագրի մոնտաժող
Ծնվել է՝ 1985թ օգոստոսի 18-ին, Երևան քաղաքում։
Մասնագիտությունը՝ հաշվապահ։
Ամուսնացած չէ։
Սկզբունքը՝ կյանքում պետք է ձգտել առաջ անցնել ոչ թե ուրիշներից, այլ ինքդ քեզնից։
Ընտրությունը՝ չխորշել դժվարություններից։

Անի Սաֆարյան
Թուրքերենի մանկավարժ
Ծնվել է 1987 թվի օգոստոսի 24-ին,  Գեղարքունիքի մարզի Մարտունու Երանոս գյուղում:
Արմատներով` Ալաշկերտ գավառի Խաստուր գյուղից է:
Մասնագիտությունը`  թուրքագետ:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Սկզբունքը` չկարողանալ  չկա, կա չցանկանալ:
Ընտրությունը` ապրել ազնիվ, լինել խոհեմ, գործել խելամիտ:



Փորձագիտական կազմ

Մենուա Սողոմոնյան
Պատմություն

Արսեն Գրիգորյան
Աշխարհագրություն

Արշալույս Գալստյան
Գրականություն

Նունե Աթանասյան
Երաժշտագետ
© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM