Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
   
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց


 
   

«Մանկության մեկ օր հայրենիքում»



      2009թ.-ի հունիսի 17-ին  «Հրազդան» մարզադաշտում տոնական տրամադրություն էին ստեղծել հայ ասպետները իրենց ամենամյա «
Մանկության մեկ օր հայրենիքում»
 միջոցառմամբ: «Հայ ասպետ»  կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նշում էր ավանդույթ դարձած «Մանկության մեկ օր…»
 միջոցառումը: Նշենք, որ նախորդ տարի նմանատիպ միջոցառում կազակերպվել էր Դիլիջանում, իսկ ինչպես այս միջոցառման ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներից պարզվեց, հաջորդ տարի «Հայ ասպետն՚» ու ՀՀ մարզերը կհամախմբվեն Արցախի երկնքի տակ` Ստեփանակերտում: Տոնին ներկա էին ՀՀ տարբեր մարզերից ժամանած երգի, պարի խմբեր եւ «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթող թիմերի, քաղաքապետարանների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Միջոցառման հենց սկզբում մայրաքաղաքում հայոց աշխարհի բոլոր անկյուններից ժամանած հյուրերին ողջունեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Յուրաքանչյուր մարզի խումբ ՀՀ քարտեզում իրեն համապատասխանող գույնի  թիկնոցներով շքերթով մտավ հրապարակ: Այնուհետև հրապարակ մտան  «Հայ ասպետ» հեռուստախաղի 9-ը ամիսների բրոնզե մեդալակիրները: ՀՀ հիմնի հնչելուց հետո երևանյան  երկինքը ողողվեց եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ և ծիրանագույն փուչիկներով: Հյուրերի հանդիսավոր ներկայացումից հետո մեկը մյուսի ետևից իրար հաջորդեցին մեր էստրադայի երգիչ-երգչուհիների` երեկոն էլ ավելի աշխուժացնող կատարումները: Միջոցառմանն իրենց երաժշտական  ողջույնն էին բերել  Լեյլա Սարիբեկյանը, Շուշան Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Զարուհի Բաբայանը, Միհրան Ծառուկյանը, ՙԶորական՚ համույթը, Մարատ Հայրապետյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո),  Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը: Բեմում հանդես եկան նաեւ նժդեհիկները` ներկայացնելով Մարատ Հայրապետյանի հեղինակած երգը: Յուրաքանչյուր երգիչ իր կատարումից հետո բեմին տեղադրված եռագույն զամբյուղներից ընտրում էր փուչիկ, որի մեջ թաքցրած էր այն տոմսի համարը, որի տիրոջը վիճակված էր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում շահել մրցանակ: Միջոցառման ավարտին մրցանակի արժանացան 9-ը մասնակից, որոնցից մեկը` համակարգիչ, երկուսը` հեռուստացույց, երկուսը`  բջջային հեռախոս, իսկ մյուսներն էլ փափուկ խաղալիքներ շահեցին: Մեզ  հետ զրույցի ընթացքում «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն  Կարին Տոնոյանը նշեց. «Այս խաղարկության համար բազմաթիվ մրցանակներ էինք նախատեսել, ցավոք, ճիշտ պատասխաններն էին քիչ»:
 «Հայ ասպետ» հեռանկարային ծրագրերի մասին զրուցեցինք հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Ամիրխանյանի հետ:
- Նպատակ ունենք ստեղծել մանկապատանեկան կենտրոն, որը մրցակցության միջոցով հանրապետության բոլոր դպրոցներում կիրականացնի հավելյալ կրթության հատուկ ծրագիր և այն կդառնա հանդիպումների, տարբեր համահայկական ծրագրերի իրականացման վայր` յուրօրինակ պատանեկան տուն, որտեղ կհյուրընկալվեն նաեւ Սփյուռքից ներգրավված խմբեր:
 

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM